Մալախովն իր աշխատակիցների պատճառով անախորժությունների մեջ է ընկել
Հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովի ամսագրում, որի գլխավոր խմբագիրը հենց ինքն է, անախորժություններ կան: Դա կապված է Լեռա Կուդրավցևայի հարսանիքի լուսաբանման հետ: Բանն այն է, որ նկարներից մեկի տակ գրված է եղել Լեռային վիրավորանք հասցվող նախադասություն. «Կուդրավցևայի հարսանիքին նրա տղան ծառայում էր որպես սպասավոր»:
Մալախովը «Թվիթերում» ներողություն է խնդրել Լեռայից նման թյուրիմացության համար:
«Ներիր, հենց նոր ինքս նայեցի: Ես իմ աշխատակիցներին ասել էի, որ չեմ օգնի նրանց: Դրանով ես հասկացա, թե ինչի են ընդունակ իմ աշխատակիցները»,-գրել է Մալախովը:
Որոշ տեղեկությունների համաձայն` Մալախովը պատրաստվում է գործից ազատել իր որոշ աշխատակիցների, սակայն աշխատակիցները դեռ այդ մասին տեղյակ չեն: