ԱՄՆ-ն կարող է ուժ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառումը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով The Wall Street Journal պարբերականին, որը մասնավորապես նշում է, որ Վաշինգտոնը ներկա պահին ուսումնասիրում է Փհենյանի դեմ հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ իշխանության փոփոխությունը:
Նշվում է, որ փետրվարի 28-ին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփն ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է համարում Հյուսիսային Կորեան և նրա միջուկային ծրագիրը: Ամերիկյան առաջնորդը հանդիպել է Չինաստանի ներկայացուցչի հետ և Պեկինին կոչ արել օգտագործել Փհենյանի վրա ունեցած ազդեցության լծակները:
Վերջին ժամանակներս, Թրամփը ոչ մեկ անգամն է հիշատակել Հյուսիսային Կորեայի անունը: Մասնավորապես, հունվար ամսին, երբ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի փորձարկում իրականացրեց, Թրամփն արձագանքեց, ասելով, որ այդ հարցով պետք է շատ լուրջ զբաղվել: Սակայն, երբ անցավ նախագահի լիազորությունների կատարմանը, նա նաև կասկած հայտնեց, որ Հյուսիսային Կորեան է մշակել բալիստիկ հրթիռների համակարգն այնպես, որ դրանք հասնեն ԱՄՆ-ի սահմաններին: