Ջոն Քերրին նոր աշխատանքի է անցել
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում փորձագետ կաշխատի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության նախագահ Ուիլյամ Բերնսի կատարած հայտարարությանը:
«Ջոն Քերրիի հավատարմությունն ամբողջ աշխարհում խաղաղությանը համապատասխանում է Քարնեգի հիմնադրամի առաքելությանը»,- հայտարարել է Բերնսը:
Նշվում է, որ նախկին պետքարտուղարի աշխատանքը կապված է հակամարտությունների կարգավորման, շրջակա միջավայրի ոլորտում միջազգային մարտահրավերների հետ:
Հատկանշական է այն հանգամանքը, որ կազմակերպության նախագահը նախկինում եղել Քերրիի ենթական՝ աշխատելով նրա տեղակալի պաշտոնում: