«Google»-ը սկանդալի կիզակետում է հայտնվել
Չիկագոյի դաշնային դատարանը վճռել է, որ «Google» որոնման ծառայությունը խախտում է համացանցի միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Մասնավորապես, խոսքը գնում է՝ օգտատերերի բիոմետրիկ տվյալները հավաքելուն ու պահելուն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Bloomberg գործակալությանը:
Նշվում է, որ ըստ դատավոր Էդմոնդ Չանգի որոշման՝ այսուհետ «Google» կորպորացիան առանց օգտատիրոջ համաձայնության նրա անձնական լուսանկարների օգտագործման յուրաքանչյուր դեպքի համար պետք է վճարի 1-5 հազար դոլար տուգանք։
«Եթե «Google»-ը պարզապես պահեր այդ լուսանկարներն առանց դեմքերի գեոմետրիան չափելու և սքանավորելու, ապա օրենքի ոչ մի խախտում չէր լինի»- ասել է դատավոր Չանգը