Ամենակարևոր բառը, որը Թրամփը չի ասել իր ելույթի ժամանակ
«The Washington Post» պարբերականի տեսաբան Դանա Միլբենքն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին, ասել է, թե ինչ կարևոր բացթողումներ է արել ԱՄՆ նախագահը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Կոնգրեսում։ Կամ գուցե՞ Պետդումայում։ Եվ ինչպե՞ս կարելի է պարզել տարբերությունը: Թրամփը մոտ 5 հազար բառ է արտասանել, խոսել 60 րոպե, բայց այդ բառերի մեջ չկար «Ռուսաստան» բառը: Այդ րոպեներից ոչ մեկը նվիրված չէր ամերիկյան ժողովրդավարությունը խաթարելու՝ մեր աշխարհքաղաքական հակառակորդի հաջողված փորձին: Նույնիսկ Պուտինը՝ դժվար թե կարողանար ավելի հարմար մարդկանց գտնել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննելու համար, քան նրանք, ում հիմա դա հանձնարարված է»,-ասել է նա: