Ինչպե՞ս է Թրամփը Կոնգրեսի ելույթի տեքստը պատրաստել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործնականում մինչև վերջին վայրկյանը իր ելույթի տեքստում շտկումներ է արել, որով նա առաջին անգամ հանդես կգա Կոնգրեսում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը:
«Շատ շշուկներ կային, առաջարկներ այն մասին, թե ինչ կարող էր լինել ելույթի խոսքում, բայց ի վերջո նա բառացիորել տեքստը գրի առավ կեսօրին՝ ելույթից անմիջապես առաջ»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:
Փենսի խոսքով՝ Թրամփն իր ելույթում շոշափել է հարցեր և օրվա մարտահրավերը, որոնք «կապված են ամերիկացի ժողովրդի հետ»: