Բարաք և Միշել Oբամաներն իրենց հուշերը հրատարակելու համար հրատարակչություն են ընտրել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, պայմանագիր են ստորագրել «Penguin Random House» հրատարակչության հետ, որպեսզի իրենց հուշերը հրատարակեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Համապատասխան հայտարարությամ արդեն հանդես է եկել «Penguin Random House» հրատարակչությունը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք հիացած ենք այն մտքից, որ կշարունակենք մեր համագործակցությունը հրատարակչության ոլորտում՝ նախկին նախագահի և նրա կնոջ հետ»:
Նշվում է, որ հրատարակչությունը չի հայտնել պայմանագրի գումարը: Ավելի վաղ, սակայն «Financial Times» պարբերականը հայտնել էր, որ գումարը կկազմի 60 միլիոն դոլար։