Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում՝ Ռումինիայում
Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում փետրվարի 26-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ նվիրված Սումգայիթի ցեղասպանության նահատակների հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայի Հայոց թեմի, Հայոց միության և ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:
Հաջորդած համայնքային հավաքույթի ժամանակ ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց 1988թ. նոյեմբերին Մոսկվայում Սումգայիթի ոճրագործների դատավարությունից, որին անձամբ ներկա էր եղել: Նույն օրը Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիներում: