Թրամփն Իրաքը կբացառի իր նոր միգրացիոն հրամանի երկրների ցուցակից
Իրաքը կբացառվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանի երկրների ցուցակից: Այս մասին գրում է HTB-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Ըստ РИА Новости գործակալության տվյալների՝ վարչակազմի որոշումը պայմանավորված է Պենտագոնի և ԱՄՆ պետքարտուղարության ճնշմամբ, որոնք Սպիտակ տանը կոչ են արել վերանայել Իրաքին ցուցակում ընդգրկելը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում այս երկրի առանցքային դերի հիմնավորմամբ: Մյուս 6 երկրները կմնան ցուցակում: Սպասվում է, որ Թրամփը նոր հրամանաը կստորագրի չորեքշաբթի:
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել կապված միգրանտների հետ, ովքեր ԱՄՆ-են գալիս Սիրիայից: Այդ որոշումն ըստ ԱՄՆ նախահագի՝ ԱՄՆ-ի անվտանգության ապահովման համար է, սակայն, այն միանշանակ չընդունվեց և՛ ԱՄՆ-ում, և՛ ամբողջ աշխարհում: