Հայաստանում ռուսական ռազմակայանը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով ոտքի են հանվել և մարտական պլանային ստուգման շրջանակում շարժվել «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները: Վերջիններս իրականացնում են մարտավարական բարդ իրադրությունում վարժանքներ՝ ավիացիային պատասխան հարված հասցնելու, տեղանքի դժվարանցանելի ձյունածածկ, թունավոր նյութերով վարակված, քարաթափմամբ բարդ հատվածները և հետախուզադիվերսիոն խմբերի գործողությունների գոտին հաղթահարելու ուղղությամբ: