Թրամփը հայտարարել է Իսրայելի հետ «անխախտելի միության» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններին նշել է, որ Իսրայելի հետ ԱՄՆ-ի միությունն անխախտելի է: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում ունեցեծ ելույթի ժամանակ: Նա նաև ասել է. «Ես նոր պատժամիջոցներ եմ սահմանել այն կազմակերպությունների և մարդկանց դեմ, ովքեր սատարում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, և վերահաստատել Իսրայելի հետ մեր անխախտ միությունը:
Հիշեցնենք, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ԱՄՆ-ն սահմանել է փետրվարի սկզբին: Ցանկում ներառվել են 13 ֆիզիկական անձ Իրանի, ԱՄԷ-ի, Չինաստանի, Քուվեյթի և Լիբանանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում, Լիբանանում, Չինաստանում և ԱՄԷ-ում գործող 12 ընկերություն: Պատժամիջոցները կապված են բալիստիկ հրթիռների ծրագրի հետ: