Ամինա Մոհամեդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ
Ամինա Մոհամեդը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՄԱԿ-ի նոր ղեկավարությունը մտադիր է մի շարք առանցքային հարցերի շուրջ ավելի սերտ համագործակցել Կազմակերպության անդամ երկրների հետ, որոնք ոչ միայն պետք է մասնակցեն գործընթացին, այլև՝ ղեկավարեն:
Նա առանձնացրել է մի շարք առանցքային և առաջնային հարցեր: Մասնավորապես, աղքատության դեմ պայքարը, երիտասարդության համար հնարավորությունների ստեղծումն ու գենդերային հավասարությունը։