Մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է 9 տարի (տեսանյութ)
2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։ Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: