Թրամփն իրեն 5+ է նշանակել նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ջանքերը նախագահի պաշտոնում 5+ է նշանակել, իսկ քաղաքացիների հետ շփվելու կարողությունը՝ ընդամենը 3: Այս մասին գրում է Life.ru-ն: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է «Fox» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է երկրի առաջնորդը գնահատում իր քայլերը նոր պաշտոնում:
«5+ ջանքերի համար, 5 ձեռքբերումների համար և 3 կամ 3+՝ հաղորդագրությունների համար»,- նշել է Թրամփը:
Դոնալդ Թրամփը նշել է, որ իրեն երեք է նշանակել նրա համար, որ չի կարողացել հանրությանը համոզել միգրացիոն քաղաքականությունը կոշտացնելու անհրաժեշտության հարցում: Օրերս նա հերթական հրահանգն է ստորագրել այդ շարքից: