Քիմ Քարդաշյանը որդուն սելֆի անել է սովորեցրել (լուսանկարներ)
Սելֆիի չեմպիոն Քիմ Քարդաշյանը պատրաստ է իր դափնիները փոխանցել որդուն՝ Սենթին: Այս մասին հպարտ մայրիկը հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով որդու հետ լուսանկարներ և ցույց տալով որդու՝ տեսախցիկի առաջ դիրքավորվելու հաջողված կարողությունները: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարում Սենթը հանգիստ նստած է մանկական սայլակում և սպասում է իր ճաշին, իսկ մայրիկ Քիմն այդ ժամանակ հաջող լուսանկար է ֆիքսում:
«Ես ու իմ Սենթին նկարվել ենք մի երկու ամիս առաջ»,- գրել է Քիմը լուսանկարների շարքի տակ, որոնք արդեն ավելի քան միլիոն «Like» են հավաքել: