Թրամփն իր աշխատանքը «հինգին գումարած» է գնահատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնում արած իր աշխատանքը «Հինգին գումարած» է գնահատել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Fox News հեռուստաընկերությանը:
Թրամփն իր աշխատանքին նման գնահատական է տվել այն ժամանակ, երբ լրագրողները վերջինիս խնդրել են գնահատել իրեն: Նախագահն առանց կեղծ համեստության հայտնել է, որ արժանի է «հինգին գումարածի»: Միևնույն ժամանակ նա իր նախաձեռնությամբ խոստովանել է, որ հայրենակիցների հետ շփման համար իրեն պետք է գնահատել «երեքին գումարած»: «Մենք հրաշալի աշխատող կառավարություն ունենք, բայց դեռ չենք կարողացել ամերիկացիներին դա բացատրել»,- պնդել է Թրամփը:
Նա հույս է հայտնել, որ կկարողանա իրավիճակը մի փոքր շտկել, երբ «երկրի իրավիճակի մասին» ուղերձով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: