Էնոզիսն անցել է և մեռած է. թուրք խորհրդականը՝ Կիպրոսի հակամարտության կարգավորման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտնել է, որ Կիպրոսի միավորման հարցով բանակցությունները կարող են վերականգնվել, միայն եթե կիպրոսցի հույները հրաժարվեն Հունաստանի հետ վերամիավորվելու գաղափարից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Կիպրոսի կարգավորման հարցով բանակցությունների վերականգնումը հնարավոր է, եթե հույները (կիպրոսցի) հրաժարվեն Հունաստանի հետ վերամիավորվելու գաղափարից: Էնոզիսն անցել է և մեռած է»,- նշել է Թուրքիայի նախագահի խորհրդականը:
Նրա խոսքով՝ կիպրոսյան կարգավորման հարցում կարևոր տեղ է զբաղեցնում Կիպրոսյան ուղղափառ եկեղեցին, որն ավելի վաղ արգելափակել է կղզու միավորման փորձերը: