Թուրքիան իզուր է անհանգստանում ղրիմյան թաթարների ճակատագրով
Թուրքական իշխանությունները իզուր են անհանգստանում ղրիմյան թաթարների ճակատագրով, ովքեր լիարժեք ինտեգրվել են ռուս հասարակությունում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ղրիմյան կառավարության միջազգային հարաբերությունների գործերով պետական կոմիտեի ղեկավար Զաուր Սմիրնովի խոսքերը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը հայտնել է, որ ղրիմյան թաթարները Ղրիմում որոշ ճնշումների են հանդիպում:
«Թուրքական իշխանությունները իզուր են անհանգստանում Ղրիմում ղրիմյան թաթարների իրավիճակով, ովքեր ՌԴ լիիրավ քաղաքացիներ են: Մենք թուրքական կողմին առաջարկում ենք անձամբ համոզվել, թե ինչպես են ապրում ղրիմյան թաթարները և ցրել ճնշումների մասին բոլոր միֆերը»,- ասել է Սմիրնովը: