ԱՄՆ-ում նոր ռոբոտ են ներկայացրել, որը կարողանում է ցատկել (տեսանյութ)
Ամերիկյան «Boston Dynamics» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են «Handle» նոր ռոբոտին, ով շարժվում է սայլակների վրա և կարողանում է ցատկել: Արտասովոր սարքը կարող է տեղափոխել մինչև 45 կիլոգրամ քաշով բեռ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սարքը ստեղծողները գրում են, որ «ակներով» երկաթե մարդը կարող է տեղաշարժվել 14 կիլոմետր/ժամ արագությամբ: «Handle»-ի մարտկոցը հերիքում է նրան, որպեսզի այն անցնի 24 կիլոմետր: Ծանր բեռները նա կարողանում է տեղափոխել իր կարճ ձեռքերի շնորհիվ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում արտադրել են ռոբոտ-չղջիկ և ռոբոտ-շուն: