Ո՞վ է մեղավոր «Օսկար»-ի սկանդալի հարցում
Կինեմատոգրաֆիկական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան ներողություն է խնդրել «Լուսնի լույս» և «Լա-Լա Լենդ» ֆիլմերի նկարահանող խմբերից «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողի անունը տալիս թույլ տված սխալի համար: Այս մասին նշվել է համապատասխան հայտարարության մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Նախորդ գիշերն ու այսօրվա օրը մենք ծախսել ենք պատահարի հանգամանքները պարզելով»,- հաղորդել են ակադեմիայի ներկայացուցիչները: Նրանք հավատացրել են, որ շարունակում են պարզել տեղի ունեցածի պատճառները:
Նշվում է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «PricewaterhouseCoopers» ընկերությունը, որը զբաղվում է հաղթողների որոշման ձայների հաշվարկով: Ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ հաղորդավարներին սխալ ծրար են տվել: