Էրդողանը ներկայացրել է իր պայմանները
Թուրքիան կարող է մասնակցել սիրիական Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամերից ազատագրմանն այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ հասնի համաձայնության: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստան այցի նախօրեին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Hürriyet» թերթին:
«Մենք ավարտել ենք Ալ Բաբի ազատագրումը: Մեր բանակցությունները Ռուսաստանի, մյուս կողմի, ԱՄՆ-ի, կոալիցիայի հետ շատ կարևոր են: Մենք այլևս անտարբեր չենք լինի դիտորդների նկատմամբ»,- հաղորդել է Էրդողանը՝ նշելով Անկարայի՝ Ռաքքան «ԻՊ»-ից ազատագրելու ցանկության մասին:
Պետության ղեկավարը նաև հայտնել է, որ թուրքական բանակի հաջորդ նպատակը սիրիական Մանբիջ քաղաքի ազատագրումն է լինելու: Նախագահը հավելել է, որ Թուրքիան Սիրիայում մնալու նպատակ չունի: