Հայաստանն առաջին անգամ հեղինակավոր «Mobile World Congress» ցուցահանդեսին ներկայացրել է «Zangi» հավելվածը (տեսանյութ)
Հայ ծրագրավորողները մասնակցել են «Mobile World Congress» միջազգային հեռուստահաղորդակցության ցուցահանդեսին: Տեղեկատվական տեխնոլոգիաների լոորտում համաշխարհային գլխավոր ցուցահանդեսին նրանք ներկայացրել են «Zangi» հավելվածը: Այն փոխարինում է «Skype»-ին, «WhatsApp»-ին և «Viber»-ին, որոնք արդեն բազմաթիվ օգտատերեր ունեն: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Մենք մեկ միլիոն բաժանորդ ունենք, ամեն օր մեզ են միանում տասնյակ հազարավոր մարդիկ»,- նշել է Վահրամ Մարտիրոսյանը՝ «Զանգի լայֆքոմ» ընկերության ղեկավարը:
Հավելվածի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս 6 տարի առաջ: Այն թողարկվել է 2012 թվականին: Այժմ ամենամսյա փոփոխությունների հաշվին ծրագիրը կատարելագործվում է: Կա նաև տեքստային հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
«IT» ցուցահանդեսին մասնակցությունը կընդլայնի միջազգային համագործակցությունը: