Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Օբամայի հասցեին
«Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ լրատվամիջոցների տեղեկատվության արտահոսքի հետևում՝ ուղղված իրեն վարկաբեկելուն, կանգնած են նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա մարդիկ։
«Ես կարծում եմ, որ նախկին նախագահ Օբաման է կանգնած դրա հետեւում, քանի որ նրա մարդիկ հաստատ կանգնած են այդ բանի հետեւում։ Որոշ արտահոսքեր, հավանական է, դուրս են գալիս, հենց այդ խմբից»,- ասել է Թրամփը և հավելել, որ ինքը խոսում է «շատ լուրջ արտահոսքերի մասին», որոնք ծայրահեղ բացասաբար են անդրադառնում երկրի ազգային անվտանգության վրա։
Նա նաեւ ընդգծել է, որ ոչ ոք երբեք հաստատ չգիտի, թե ինչ է տեղի ունենում ԱՄՆ քաղաքականության վարագույրներից այն կողմ։