ԱՄՆ-ն Հարավային Ամերիկայի ափերին կոկաինի՝ 1999 թվականից ի վեր խոշորագույն խմբաքանակն է առգրավել
ԱՄՆ-ի ափամերձ պահպանության ծառայությունը Հարավային Ամերիկայի հյուսիս-արեւելյան ափին կոկաինի՝ 1999 թվականից ի վեր խոշորագույն խմբաքանակն է առգրավել: Այն կազմել է մոտ 4.2 տոննա: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ ծառայության ներկայացուցիչ Ռիկարդո Կաստրոդադոն մասնավորապես նշել է, որ ձկնորսական նավից 4.2 տոննա կոկաին են առգրավել, ինչը գնահատվում է մոտ 125 միլիոն դոլար: Ապօրինի բեռն առգրավվել է Պուերտո Ռիկոյում:
Նավի վրա գտնվող 4 անձինք ձերբակալվել են: Վերջիններս Գայանայից են եղել: