Սենատը հաստատել է միլիարդատեր Ռոսին նախարարի պաշտոնում
ԱՄՆ սենատը հաստատել է Ուիլբուր Ռոսին ԱՄՆ-ի առևտրի նախարարի պաշտոնում։ Քվեարկության ժամանակ միլիարդատերը հավաքել է սենատորների ձայների կեսից ավելին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ 79-ամյա Ուիլբուր Ռոսը հայտնի է որպես սնանկացած ընկերությունները գնելու, դրանք բիզնեսի համար օպտիմալացնելու և վերավաճառելու մասնագետ։ Նա ղեկավարել է «W.L. Ross & Co» ընկերությունը, որն ակտիվների կոնսոլիդացմամբ է զբաղվել, ինչն էլ 2002 թվականին հանգեցրել է «International Steell Group»-ի ստեղծմանը։ Համաձայն «Forbes» ամսագրի տվյալների՝ նրա ունեցվածքը կազմում է 2.5 միլիարդ դոլար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է գործարարի թեկնածությունն այս պաշտոնին, որպեսզի նա ձեռք բերի բացառապես «ազնիվ» առևտրական համաձայնագրեր, ինչպես նաև առևտրական դեֆիցիտի կրճատում՝ Չինաստանի և Մեքսիկայի հետ։