Տղամարդը հանուն կնոջ առողջության շրջում է վարդագույն կիսաշրջազգեստով (լուսանկարներ)
Բոբ Քերիի լուսանկարները կզվարճացնեն բոլորին: Բալետի պարուհու վարդագույն կիսաշրջազգեստով տղամարդը գրկախառնվում է ծառերի հետ, պարում, շրջում քաղաքում և լուսանկարվում: Դա այնքան անհեթեթ է, որ անգամ անիրական է թվում:
Սակայն, Բոբ Քերին իրական մարդ է: Բացի այդ, նա ոչ գեյ է, ոչ էլ տրանսվիստիտ' չնայած նկարների առաջացրած տպավորությանը:
Բոբի մոտ նման գաղափար առաջացել է կնոջը երջանկացնելու համար: Վերջինիս մոտ երկու անգամ քաղցկեղ են ախտորոշել: Հավատալով, որ ծիծաղը հիանալի դեղ է ցանկացած հիվանդության ժամանակ, Բոբը որոշել է այս եղանակով ապահովել կնոջ ուրախ տրամադրությունը: