Կրկին կռիվ. Ջոլին և Փիթը չեն կարողանում կիսել Ֆրանսիայի առանձնատունը
Թվում էր, թե Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի պատմությանը վերջակետ է դրվել: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: RadarOnline.com պորտալն իմացել է, որ նախկին ամուսինները դեռևս կարող են փոխզիջումների հասնել: Այս մասին գրում է Wmj.ru-ն:
Այս անգամ աստղային զույգը չի կարողանում որոշել իրենց համատեղ շքեղ առանձնատան ճակատագիրը: Առանձնատունը գտնվում է Ֆրանսիայի հարավում, որտեղ տեղի է ունեցել նրանց հարսանեկան արարողությունը:
Ինչպես հաղորդվում է, Անջելինա Ջոլին ցանկանում է վաճառել առանձնատունը, իսկ Փիթը կատեգորիկ դեմ է այդ նախաձեռնությանը: Հաղորդվում է, որ Բրեդը ցանկանում է տունը թողնել երեխաների համար, սակայն Ջոլին չի ցանկանում վաճառքի տարբերակից բացի այլ տարբերակներ փնտրել: Թե ինչպես կավարտվի այս պատմությունը, և արդյո՞ք զույգը փոխզիջումների կգնա, կիմանանք շուտով: