Զախարովան պատմել է «Օսկար»-ին ԱԳՆ-ի կանխատեսման իրականացման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է նախարարության կանխատեսումների իրականացման մասին՝ կապված «Սպիտակ սաղավարտներ» սիրիական կազմակերպության հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 30-ի ճեպազրույցը, երբ նախարարությունը քննադատել էր կազմակերպությանը տեսանյութի համար այն բանից հետո, երբ կազմակերպությունը Նոբելյան մրցանակի թեկնածու էր դարձել:
«Այդ մարդիկ հավաստիացնում են, որ հազարավոր կյանքեր են փրկել, իսկ իրենք տեսանյութեր են ստեղծում և չեն ամաչում իրենց ստեղծագործությունները հրապարակել համացանցում»,- նշել է նա՝ ենթադրելով, որ հոլովակների ստեղծման համար կազմակերպությունը պետք է դառնա ոչ թե Նոբելյան մրցանակի, այլ «Օսկարի» թեկնածու:
Պարգևատրման արարողությանը այս կազմակերպության գործունեությնա մասին ֆիլմը լավագույն կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ է ճանաչվել: