Ես արդեն 10 տարի է՝ չեմ զանգել Ռուսաստան. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր քարտուղարության՝ Մոկվայի հետ կապ ունենալու բամբասանքների ֆոնին հայտնել է, որ արդեն տասը տարի է՝ չի զանգել Ռուսաստան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fox News» հեռուստաընկերությանը:
Մամուլի ասուլիսի վերջին հատվածում լրագրողը նախագահ Թրամփին հարցրել է, թե արդյոք նա աջակցում է ԱՄՆ-ի քարտուղարությունում Ռուսաստանի հարցով հատուկ պաշտոնի ստեղծման գաղափարը, որին ի պատասխան՝ Թրամփն ասել է.
«Ես արդեն 10 տարի է՝ չեմ զանգել Ռուսաստան»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել: