Թրամփը խոստացել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեի պատմական մեծացում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախատեսում է երկրի ռազմակա բյուջեի «պատմական» մեծացում: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ բյուջեն մեծացնելու միջոցները ստանալ նա մտադիր է տնտեսության ուղիների տարբեր աղբյուրներով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
Բացի այդ, Դոնալդ Թրամփը նշել է, որ ծախսերի հանդեպ մոտեցումը կվերանայվի, որպեսզի «արվի ավելին, սակայն ավելի քիչ ծախսերով»:
«Այդ բյուջեն կհամապատասխանի ամերիկացիների անվտանգության ապահովման իմ խոստմանը: Այն ենթադրում է ռազմական ծախսերի պատմական մեծացում»,- նշել է Թրամփը նահանգապետերի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ:
Նշենք, որ այս պահին ԱՄՆ-ի ռազմական բյուջեն ընդհանուր հաշվով կազմում է 600 միլիարդ դոլար: