Էրդողան-Պուտին բանակցությունները տեղի կունենան մարտի 9-ից 10-ը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի մարտի 9-ից 10-ը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես ավելի վաղ նշել է Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը՝ Ռուսաստանում կայանալիք հանդիպման ժամանակ տեղի ունենալիք բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է սիրիական հակամարտության կարգավորումը: