«Օսկար»-ի գլխավոր անհաջողակն այս անգամ վերջապես հաղթեց
«Օսկարի» գլխավոր անհաջողակը՝ ձայնային ռեժիսոր Քևին Օ' Քոնելը վերջապես մրցանակ է շահել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Vulture-ին:
Օ' Քոնելն առաջին անգամ «Օսկարի» հավակնորդ է եղել դեռևս 1983 թ.-ին՝ «Նրբության լեզու» ֆիլմով, սակայն մրցանակ է ստացել միայն այժմ:
Քևին Օ' Քոնել-ին հաղթանակ է բերել «Խղճի մտոք» ֆիլմուն ունեցած իր աշխատանքը: Օ' Քոնելն իր «Օսկարը» նվիրել է իր կյանքից հեռացած մորը: