Բաքուն հաստատել է 5 զոհի մասին տեղեկությունը. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հաստատել է փետրվարի 25-ին ԱՀ դիրքերի նկատմամբ իր հարձակման փորձի ու չեզոք գոտում 5 դի թողնելու մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից զոհվածների թվում են Աբդուլլաև Աղաշին Իսմայիլ օղլուն, Նազարով Շախլար Յաշար օղլուն, Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն, Գադիմով Զուլֆու Ռահիմ օղլուն և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն։
Ավելի վաղ Արցախի հանրապետության ՊԲ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 25-ի գիշերը շփման գծում հարձակման փորձ են կատարել, որը, սակայն, անհաջողության է մատնվել: Ադրբեջանական հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ: