ԱՄՆ Ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածում հրաժարվել է առաջարկից
Ձեռնարկատեր Ֆիլիպ Բիդենը, ում թեկնածությունը ԱՄՆ Ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հրաժարվել է այդ առաջարկից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Նման որոշման դրդած պատճառների թվում են նաև անձնական շարժառիթները, ինչպես նաև ընտանեկան բիզնեսի տնօրինման խոչընդոտները:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտնել է, որ մոտ ժամանակներս նախագահի կողմից նոր թեկնածու կառաջադրվ տվյալ պաշտոնում: