«Օսկար»-ի մրցանակակրի անվանումը նշելիս սխալմունք է եղել
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակակրի անվանման ժամանակ սխալմունք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ուն:
Դերասան Ուորեն Բիթթին հաղթող է հայտարարել «Լա Լա Լենդ» ֆիլմը, սակայն պարզվել է, որ իր ձեռքին է հայտնվել «լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողի անունը նշող ծրարը, որում հաղթող է ճանաչվել Էմմա Սթոունը:
«Լա Լա Լենդ» ֆիլմի դերասանական կազմն ու նկարահանող խումբն արդեն բեմում է եղել, երբ կազմակերպիչները հայտնել են սխալմունքի մասին:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում « Օսկար» մրցանակի է արժանացել «Լուսնի լույս» ֆիլմը: