Դիմա Բիլանը ներողություն է խնդրել իր երկրպագուներից
35-ամյա հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը ներողություն է խնդրել իր երկրպագուներից: Հուզիչ ուղերձը՝ նվիրված Ներման կիրակիին, հայտնվել է Instagram-ի նրա էջում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Դիմա Բիլանը լուսանկար է հրապարակել, որում նա ծառերի ֆոնին է, իսկ գետինը ծածկված է ձյունով: Երգիչը բոլորից ներողություն է խնդրել վիրավորանքների և նեղացնելու համար և հայտնել, որ յուրաքանչյուրն ունի ներելու և ներում հայցելու առիթ:
Նաև Բիլանը պատմել է, որ սկսվում է բարդ աշխատանքային քառօրյակ, որը նա կանցկացնի երաժշտական «Голос. Дети» հաղորդման նկարահանումներին և փորձերին: