Մահացել է «Գահերի խաղի» դերասանն ու Անգլիայի ամենաբարձրահասակ մարդը
Նեյլ Ֆինգլթոնը, ով խաղացել է «Գահերի խաղը» հանրահայտ սերիալում, մահացել է այսօր: Նա 36 տարեկան էր: Հաղորդվում է, որ դերասանը և Անգլիայի ամենաբարձրահասակ մարդը մահացել է սրտային անբավարարության պատճառով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Կինոդերասան Նեյլ Ֆինգլթոնը հայտնի է «Գահերի խաղի» երկրպագուներին ամենազոր Մեգի դերով: Սցենարի համձայն՝ նա մարմնավորել է մի կերպարի, որը վայրի ցեղի բանակում է եղել:
Դերասանը 2007 թվականին տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի բասկետբոլիստի կարիերա կառուցի: Բացի «Գահերի խաղից», նա նկարահանվել է նաև այլ կինոնախագծերում: