Մահացել է «Տիտանիկ»-ի դերակատար Բիլ Փեքսթոնը
Մահացել է «Էմմի»-ի մրցանակակիր, ամերիկացի դերասան Բիլլ Պեքսթոնը, ով խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տերմինատոր»-ը, «Այլմոլորակայինները», «Տիտանիկ»-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Ընտանիքի ներկայացուցիչը հաղորդել է, որ դերասանը մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: Դերասանը կյանքից հեռացել է 61 տարեկանում:
Պեքսթոնը ծնվել է Տեխասում և դարձել «Էմմի»-ի մրցանակակիր հեռուստատեսային «Հեթֆիլդը և Մաքոին» սերիալում տարած իր աշխատանքի համար: Դերասանական կարիերան նա սկսել է 1970-ական թվականներին:
Նրա առաջին կարևոր դերը եղել է «Տերմինատոր»-ում՝ 1984 թվականին, և «Այլմոլորակայիններ»-ում՝ 1986 թվականին: