Պուտինն ու Նազարբարևը կիրակին միասին են անցկացրել լեռնադահուկային հանգստավայրում
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը շփվել են ոչ պաշտոնական իրավիճակում: Այս մասին РИА «Новости» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ պետության ղեկավարները կիրակին միասին են անցկացրել՝ Ալմաթիից ոչ հեռու գտնվող լեռնադահուկային հանգստավայրում:
Նախատեսվում է, որ վաղը՝ փետրվարի 27-ին, նախագահները պաշտոնական հանդիպում կունենան Ալմաթիում, որից հետո Վլադիմիր Պուտինը կայցելի Տաջիկստան և Ղրղզստան: