Պետդումայում կոչ են արել Պորոշենկոյին «թողնել Ղրիմը առանց աներես հոգատարության»
Ղրիմի բնակիչները շնորհակալ կլինեն Պորոշենկոյին, եթե վերջինս թողնի Ղրիմը «առանց աներես հոգատարության և ուշադրության»:Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով Պետդումայում Ղրիմի շրջանի պատգամավոր Ռուսլան Բալբեկի հայտարարությանը:
«Ղրիմի բնակիչները շնորհակալ կլինեն Պորոշենկոյին, եթե վերջինս հանգիստ թողնի նրանց առանց իր հոգատարության և ուշադրության:Թերակղզու բնակիչները Պորոշենկոյի աջակցությունը զգացել են դեռևս 2014 թ. Ղրիմի յուսիսային հատվածից եկող ջրամատակարարման դադարեցման և պարենային շրջափակման ժամանակ:»,- մասնավորապես ասել է նա: