Իրանի փոխնախագահը հաստատել է Ռոհանիի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելու ծրագրերը
Իրանի փոխնախագահ Ֆուսսեին Ալի Ամիրին հաստատել է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին որոշում է կայացրել առաջարդվել մայիսին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարոն Ռոհանին եզրահանգման է եկել, որ նախագահական ընտրություններին կմասնակցի»,- փոխնախագահի խոսքերը մեջբերում է IRNA իրանական գործակալությունը:
Անցյալ տարի հոկտեմբերին Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտնել է, որ երկրի նախագահը մտադիր է մասնակցել 2017 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին: