Անկարայում թաթարական համայնքի մասնակցությամբ հակառուսական բողոքի ակցիաներ են ընթացել
Անկարայում ՌԴ դեսպանատան մոտ երեկ՝ փետրվարի 25-ին, բողոքի ակցիաներ են անցկացվել, որի ժամանակ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Նշվում է, որ բողոքի ակցիան նվիրված է եղել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու երեք ամյակին: Դրան մասնակցել են թաթարները, որոնք ապրում են Թուրքիայի տարբեր հատվածներում: Հազարավոր թաթարներն ու նրանց համախոհները սև ծաղկեպսակ թողել ՌԴ դեսպանատան դռների առջև՝ ի նշան Ռուսաստանի վարած քաղաքականության Ուկրաինայի դեմ:
Հիշեցնենք, որ Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ մտավ 2014 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում: