Թրամփը որոշել է բաց թողնել Սպիտակ տանը լրագրողների ամենամյա ընդունելությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց կթողնի Սպիտակ տան թղթակիցների ասոցացացիայի ընթրիքը (WHCA), որը նախատեսված էր ապրիլի 29-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ Twitter-ում արված գրառմանը:
«Ես այս տարի ներկա չեմ գտնվի թղթակիցների ասոցացիայի ընթրիքին: Բոլորին ամենայն բարիք եւ հաճելի երեկո մաղթենք»,-գրել է Թրամփը, սակայն, նա չի հայտնել միջոցառումը բաց թողնելու պատճառները:
Սպիտակ տանը հայտնել են, որ ընթրիքը տեղի կունենա առանց Թրամփի մասնակցության: Ասոցիացիայի ղելկավար Ջեֆ Մեսոնն ասել է.«Մենք անհամբերությամբ սպասվում ենք, թե երբ ենք ներկայացնելու նախորդ տարվա քաղաքական լավագույն աշխատանքները, ինչպես նաև կներկայացվեն լավագույն ուսանողները»:
Ինչպես հաղորդում է «NBC News»-ը՝ սա առաջին դեպքն է 30 տարվա մեջ, երբ բածագահը ներկա չի գտնվելու: