Մոսկվայում 2 տարեկան երեխան իր հայրիկին փակել է պատշգամբում, որպեսզի «iPad»-ով խաղա
Մոսկվայում 2 տարեկան երեխան իր հայրիկին փակել է պատշգամբում, որպեսզի «iPad»-ով խաղա: Այս մասին գրում է «Комсомольская правда» պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, երբ 37-ամյա տղամարդը երեխայի հետ միայնակ է մնացել բնակարանում, որը գտնվում է շենքի 4-րդ հարկում:
Նա է նորություններ կարդալիս եղել, իսկ հետո ցանկացել է մի պահ դուրս գալ պատշգամբ և ծխել: Երեխան մոտեցել է պատշգամբին և փակել դուռը, իսկ հետո վազել, վերցրել է «iPad»-ը, նստել բազմոցին ու սկսել խաղալ:
Տղամարդը հասկացել է, որ չի կարողանում բացել դուռը, սկսել է ծեծել այն, սակայն երեխան հոր բղավոցները հաշվի չի առել: Բարեբախտաբար նրա գրպանում հեռախոս է եղել, որի միջոցով նա զանգել է փրկարարներին