«O.Torvald» ռոք խումբը կներկայացնի Ուկրաինան՝ «Եվրատեսիլ-2017»-ին (տեսանյութ)
«O.Torvald» ռոք խումբը կներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ին, որը տեղի կունենա Կիևում` մայիսի 9-13-ը: Այս որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան՝ ժյուրիի և հանդիսատեսի ազգային ընտրության արդյունքների հիման վրա:
Նշվում է, որ խումբը հանդես կգա «Time» երգով:
Խմբի ղեկավար Եվգենի Գալիչը մասնավորապես նշել է, որ երգն այն մասին է, որ ժամանակը չի կարող վերադարձվել, ուստի պետք է գնահատել կյանքի ամեն պահը: