Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմը «Ոսկե ազնվամորի» մրցանակ է ստացել՝ վատագույն ձեռքբերման համար (լուսանկար)
Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության հաղթողներին՝ կինեմատոգրաֆիայում վատագույն ձեռքբերման համար: Այս մասին գրում է Meduza.io-ն:
Տարվա վատագույն ֆիլմ են ճանաչել «Հիլարիի Ամերիկան. Դեմոկրատական կուսակցության գաղտնի պատմությունը» փաստագրական ժապավենը: Ֆիլմն ընդհանուր առմամբ չորս մրցանակ է ստացել. մասնավորապես՝ «Վատագույն ռեժիսոր», «Վատագույն դերասան», «Վատագույն դերասանուհի» անվանակարգերում:
Ռեժիսորը ֆիլմում ծայրահեղ գնահատականներ է տալիս ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, մասնավորապես, մեղադրելով «Կու Կլուկս Կլանի» հետ կապերի մեջ: