ՆԱՍԱ-ն Մարս մոլորակի հազվագյուտ լուսանկար է հրապարակել
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) Մարս մոլորակի մակերևույթի հազվագյուտ լուսանկար է հրապարակել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին:
Լուսանկարից հետևություններ անելով՝ գիտնականները ենթադրել են, որ Մարսի մակերևույթը ծածկված է մանրահատիկային հանքերով, որոնց տակ, հետազոտողների կարծիքով, կարող են թաքնված լինել քարքարոտ ապարներ և արժեքավոր հանքեր: Լուսանկարում պատկերված է «մերկ» ռելիեֆներից մեկը՝ մասամբ ծածկված ավազե բլուրներով:
Կարմիր մոլորակի ուսանկարն արվել է «High Resolution Imaging Science Experiment (HiRISE)» սարքով հատուկ Մարսը ուսումնասիրելու համար ստեղծված «Mars Reconnaissance Orbiter» տիեզերական ապարատից: