Թուրքիայի ԱԳՆ-ն խոստացել է Սիրիայում շարունակել գործողությունը
Թուրքիայի արտգործ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Ռաքքա քաղաքն ու Սիրիայի մնացած տարածքն ազատագրելու գործողությունը շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Anadolu-ին:
Մեկնաբանելով «Եփրատի ցասում» գործողության ընթացքը՝ Չավուշօղլուն հայտնել է որ անհրաժեշտ է ազատագրել նաև Մյունբիչ քաղաքը, որտեղ գործում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ենթաբաժին, «YPG» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները:
Նախարարի խոսքով՝ թուրքական կողմը քաղաքից այդ խմբավորման ներկայացուցիչների դուրսբերմանն ուղված քայլեր է սպասում ԱՄՆ-ից: «Հետո ծրագրում ենք Ռաքքայի գործողությունը»,- ասել է Չավուշօղլուն: