Թուրքիայում նախագահական համակարգը վերջ կդնի ահաբեկչությանը. Յըլդըրըմ
Թուրքիային կհաջողվի վերջ դնել ահաբեկչությանն ու խռովարարությանը սահմանադրության թարմացման շնորհիվ: Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Բինալ Յըլդըրըմի խոսքերը:
«Մեր երկրի համար այս փափախությունները պատմական նշանակություն ունեն: Կամրապնդվի իշխանությունը, անցյալում կմնան հեղաշրջումները... Շտկումների շնորհիվ կնվազի բյուրոկրատիան, իսկ նոր (նախագահական) համակարգը ահաբեկչության և խռովարարների վերջը կդնի»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Նա նաև նշել է, որ իշխանության նոր համակարգը «կօգնի խուսափել քաղաքական ճգնաժամերից և կբարձրացնի փոխզիջումների մակարդակը Թուրքիայում»: