Ռուսաստանն ու Իրանը հաստատել են միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզը»
Ռուսաստանի և Իրանի իշխանությունները հաստատել են միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզը»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով միջուկային էներգիայի գծով իրանական կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհի՝ ISNA գործակալության հարցազրույցը:
«Ատոմի շուրջ բանակցությունների շրջանակներում քննարկված և ի վերջո ավարտին հասցված առավել օգտակար կետերից մեկը Ռուսաստանի և Իրանի միջև համատեղ վառելանյութի արտադրությունն էր: Մենք խոսում էինք այն մասին, որ այդ ոլորտում Ռուսաստանի օգնության կարիքն ունենք»,- ասել է Սալեհին:
Նրա խոսքով՝ նույնպես կողմերը համաձայնության են, որպեսզի Ռուսաստանն այս բնագավառում խորհրդատվություն տրամադրի: